Լրահոս

22.02.2012 17:36


Հաղորդագրություն վարչապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին

Հաղորդագրություն վարչապետի կողմից պաշտոնական դիրքի  չարաշահման մասին

Այսօր, ՀՀ  Վարչապետը  և  Սփյուռքի  նախարարը, խախտելով  ՀՀ օրենսդրության   պահանջները /Սահմանադրության 5-րդ  և  «Կուսակցությունների  մասին» ՀՀ  օրենքի  10-րդ  հոդվածներ/, իրենց ծառայողական /պաշտոնեական /  դիրքն  օգտագործել  են  հօգուտ  կուսակցական շահերի, այն  է՝ օգտագործելով  պետական միջոցները  լայնածավալ  քարոզչություն  են իրականացրել  ՀՀԿ  օգտին:

Հիմք  ընդունելով  ՀՀ  Քր.օր.-ի 308-րդ հոդվածի պահանջները, սույն  հաղորդագրությամբ  հաղորդում ենք ներկայացնում ՀՔԾ  ՀՀԿ  գործադիր մարմնի այդ  երկու անդամների  հակաօրինական գործողությունների  մասին:

Միաժամանակ, հիմք ընդունելով  ՀՀ  Սահմանադրության  2-րդ հոդվածով սահմանված  դրույթները, սույնով  ՀՀ  Նախագահին  տեղեկացնում  ենք  ՀՀԿ  կողմից  իշխանության յուրացման հերթական փաստի  մասին:

ՀՊԱԿ  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը